ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օզիլը Բարսելոնայում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ
21:15 23.11.2017

Օզիլը Բարսելոնայում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ

«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», վստահեցնում է AS-ը, փոխանցում է Tert.am-:

Աղբյուրի փոխանցմամբ գերմանացի ֆուտբոլիստն արդեն իր պահանջներն է ներկայացրել կատալոնական ակումբի ղեկավարությանը:

Այսպես՝ Օզիլը «Բարսելոնա»-յում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո վաստակել:

Ակումբում այսպիսի պայմաններն ընդունելի են համարում, քանի որ Օզիլի տրանսֆերը ձմեռային պատուհանի ընթացքում այնքան էլ թանկ չի արժենա «Բարսելոնա»-յի համար, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է լոնդոնյան ակումբի հետ: Հաղորդվում էր, որ «Արսենալ»-ը «Բարսելոնա»-յից 20 մլն եվրո է պահանջում Օզիլի համար:

Բացի այդ, լոնդոնցիները նախընտրում են 29-ամյա Օզիլին վաճառել իսպանական Պրեմիեր լիգային, քան նրան բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ», որը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

Լուսանկարը՝ SkySports.com-ի

21:15 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները