ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Իրանի գերագույն առաջնորդը Մերձավոր Արևելքի նոր Հիտլերն է». Սաուդյան Արաբիայի գահաժառանգ
18:15 24.11.2017

«Իրանի գերագույն առաջնորդը Մերձավոր Արևելքի նոր Հիտլերն է». Սաուդյան Արաբիայի գահաժառանգ

Իրանի գերագույն առաջնորդը Մերձավոր Արևելքի նոր Հիտլերն է։ Այս մասին New York Times–ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ-Սաուդը։ Փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին «Մերձավոր Արևելքի նոր Հիտլեր» անվանելով՝ Մուհամմեդ բեն Սալման Ալ-Սաուդը միաժամանակ նշել է, որ Եվրոպայի փորձից հայտնի է, որ խաղաղարարության փորձը չի գործում։ 

«Բայց մենք Եվրոպայից սովորեցինք, որ խաղաղարարությունը չի աշխատում։ Մենք չենք ուզում, որ Իրանի նոր Հիտլերը Մերձավոր Արևելքում կրկնի այն, ինչ տեղի է ունեցել Եվրոպայում։ Գլխավորն այն է, թե ինչ է անում Սաուդյան Արաբիան տանը, որպեսզի կառուցի իր ուժն ու տնտեսությունը»,- ասել է արքայազնը։

Լուսանկարը՝ MuhammadBinSalman.com-ի

18:15 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները