ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանին թիմից դուրս թողնելով Մոուրինյոն փորձում է ոգեւորել նրան
18:35 24.11.2017

Մխիթարյանին թիմից դուրս թողնելով Մոուրինյոն փորձում է ոգեւորել նրան

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմից դուրս է թողնում նրան «թասիբի գցելու» համար: Նման տեսակետ է հայտնում բրիտանական The Mirror պարբերականը, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: Մխիթարյանը հայտավորված չէր վերջին 2 հանդիպումներում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում, որում ՄՅՈՒ-ն հաղթեց (4:1), և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազել»-ի դեմ խաղում, որում պարտվեց 0:1 հաշվով: Ինքը՝ Մոուրինյոն, նշում է, որ դա տակտիկական մտահղացումների հետ է կապված, իսկ լրատվամիջոցն այլ բացատրություն ունի:

«Հասկանալի է, որ Մոուրինյոն հույս ունի, որ 5 օրում 2 անգամ հայտացուցակից դուրս մնալը Մխիթարյանին կարթնացնի քնից ու կօգնի վերագտնել իր լավագույն մարզավիճակը»,- գրում է The Mirror-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ նման շրջան Մխիթարյանը նախորդ՝ «Յունայթեդ»-ում իր առաջին մրցաշրջանի ընթացքում էլ է ունեցել: 2016-17 մրցաշրջանի ԱՊԼ 4-րդ տուրի «Մանչեստեր Սիթի»-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսից հետո փոխարինվեց և մոտ 2 ամիս չհայտնվեց խաղադաշտում: Երբ կրկին շանս ստացավ, իրեն լավագույն կողմերով դրսևորեց:

Լուսանկարը՝ TheGoal.com-ի

18:35 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները