ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2018-ի մարտին Երևան կժամանեն Չառլի Չապլինի դուստրն ու թոռնուհին
21:15 24.11.2017

2018-ի մարտին Երևան կժամանեն Չառլի Չապլինի դուստրն ու թոռնուհին

Չառլի Չապլինի դուստրը՝ Վիկտորիա Թիերե Չապլինը, ու թոռնուհին՝ Աուրելիա Թիերեն, շուտով կլինեն Երևանում: Այս մասին հայտնել է բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Պատերի համր շշուկը» ներկայացման ազդագիրը և գրառում կատարել, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Շուտով Չապլինի դուստրն ու թոռնուհին կլինեն Երևանում»,- գրել է նա:

Ներկայացումը խաղացվելու է մարտի 16-ին և 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Վիկտորիա Թիերե Չապլինն է: Դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերեն, Ժեմ Մարտինեսը, Մագնուս Ժակոբսոնը:

Լուսանկարը՝ օրաթերթից

21:15 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները