ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը
19:35 02.12.2017

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Փոխանցում է «Ժողովուրդ»-ը:

Այնուհետև սկսվելու է Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը, որն ընթանալու է մի քանի փուլերով և իր մեջ ներառելու է երկու մարզադահլիճ, վարչական շենք, սանհանգույց, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սենյակներ: Իսկ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը նշել է, որ մարզադպրոցը նախատեսված է 170 աշակերտի համար:

«Ըստ ծրագրի՝ լինելու են շախմատի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, ձյուդոյի, ֆուտբոլի համար նախատեսված սենյակներ, ինչը բավարարելու է առկա պահանջներին»,- ասել է Կ. Մովսիսյանը և ավելացրել, որ ներկա պայմանները բավարար չեն մարզադպրոցի պարապմուքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: 

Լուսանկարը՝ Aysor.am-ի

19:35 02.12.2017

Ամենաշատ ընթերցվածները