ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը
16:15 09.12.2017

Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:15-ին, ահազանգ է ստացվել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին Volkswagen Caddy մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:15 09.12.2017

Ամենաշատ ընթերցվածները