ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բերձոր-Գորիս ավտոճանապարհին գրանցվել է պատահար
12:55 11.12.2017

Բերձոր-Գորիս ավտոճանապարհին գրանցվել է պատահար

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:37-ին, տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. բախվել են Nissan March մակնիշի 35 CL 393 (վարորդ՝ 1961թ. ծնված Ս. Հ., Կապան քաղաքի բնակիչ) և Mercedes մակնիշի 026 HH 11 (վարորդ՝  1963թ. ծնված Ռ. Ս., Երևան քաղաքի բնակիչ) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի հրշեջ-փրկարարական մասի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1970թ. ծնված Գ. Ս.-ը (Կապան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Բերձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1938թ. ծնված Վ. Օ.-ին (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) տեղափոխել են ՀՀ Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:55 11.12.2017

Ամենաշատ ընթերցվածները