ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն
16:55 11.12.2017

Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն

ACBA Leasing-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ»-ի հետ համագործակցությունը, քանի որ նրանց գինեգործության և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Բարձրակարգ գինի կարելի է պատրաստել միայն որակյալ խաղողից։ Ֆերմերն այն մարդն է, ով հասկանում է այս հողի ներուժը։ Հետևաբար առաջին հերթին պետք է ներդրումները սկսել ֆերմերներից: Նախագծի ընթացքում նախատեսվում է գինեգործության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին, միաժամանակ աջակցել իրենց սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին»,- նշել է «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ»-ի տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

Լուսանկարը՝ BSC.am-ի

16:55 11.12.2017

Ամենաշատ ընթերցվածները