ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խոշոր ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին
12:55 14.12.2017

Խոշոր ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:35-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Lexus LX570 մակնիշի 73D74810 (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1966թ. Հաբիբ Օլլահ Հաբիբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:55 14.12.2017

Ամենաշատ ընթերցվածները