ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը
19:55 15.12.2017

Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Կառավորության մի քանի անդամներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնելու են Սյունիքի մարզ՝ Մեղրի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանից:

«Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը: Կարող ենք ներդրողների հայտեր ընդունել: Այսօրվանից հետո հայտեր կներկայացնեն, որովհետև հետաքրքրվողներ շատ կան»,- ներկայացրել է քաղաքապետը:

Նա նաև նշել է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացմանը ներկա են գտնվելու ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներ:

Լուսանկարը՝ Gov.am-ի

19:55 15.12.2017

Ամենաշատ ընթերցվածները