ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Կապանի մոլ»-ում բացվեց տարածաշրջանի միակ աութլետ-խանութը
21:35 15.12.2017

«Կապանի մոլ»-ում բացվեց տարածաշրջանի միակ աութլետ-խանութը

Դեկտեմբերի 14-ին «Կապան մոլ» առևտրի կենտրոնում իր դռները բացեց «Մուլտի բրենդ» հանրահայտ ապրանքանիշեր ներկայացնող, տարածաշրջանում միակ աութլետ խանութը: Սյունիքում խանութ-համալիրի բացման նախաձեռնությունը մարզպետ Վահե Հակոբյանինն է: Խանութի բացմանն իրենց ներկայությունն էին ապահովել ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Նորաբաց խանութ-սրահում ներկայացված են արտասահմանյան հայտնի բրենդներ՝ Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Oysho, Topshop և այլն։ 

Խանութ-սրահի առաջին գնորդը մարզի ղեկավարն էր: Վահե Հակոբյանի խոսքով սյունեցի սպառողները, ինչպես նաև իրանցի զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել բարձրորակ հագուստ: 

Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանի խոսքով բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են աշխատատեղեր ստեղծելուն, նոր ծառայություններ և որակ բերելուն, միանշանակ ողջունելի են:

«Ի վերջո, այդ բոլոր նախաձեռնություններն էլ ուղղված են համայնքային զարգացմանը»,- նշում է Աշոտ Հայրապետյանը:

Իր մեծությամբ և առաջարկվող ընտրանիով խանութը տարբերվող է և պարբերաբար կթարմացվի նոր տեսականիներով: Այստեղ բոլոր տարիքային խմբերի համար կա ընտրության լայն հնարավորություն՝ հագեցած ժամանակակից ոճի հագուստներով:

Տարածաշրջանի միակ աութլետ-խանութի բացմամբ տեղացիներն այլևս ստիպված չեն լինի Կապանից հասնել մայրաքաղաք որակյալ հագուստ ձեռք բերելու համար:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:35 15.12.2017

Ամենաշատ ընթերցվածները