ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ճապոնական ստարտափը մտադիր է «լուսնային տնտեսություն» ստեղծել
19:55 16.12.2017

Ճապոնական ստարտափը մտադիր է «լուսնային տնտեսություն» ստեղծել

Ճապոնական Ispace Inc. ստարտափը 90 միլիոն դոլար է հավաքել «լուսնային տնտեսություն» ստեղծելու համար. ընկերությունը մտադիր է մինչև 2019 թվականը տիեզերանավ ուղարկել Լուսնի ուղեծիր, իսկ ևս մեկ տարի անց՝ իջեցնել այն Լուսնի մակերևույթի վրա: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ստարտափի ներկայացուցիչներն առաջարկել են մի շարք ներդրողների տեղադրել իրենց գովազդը Լուսնի վրա, երբ տիեզերանավը վայրէջք կատարի: Ընդ որում՝ նախագծի համար որոշել են ներդրումներ անել ոչ միայն մասնավոր ընկերությունները, այլ նաև Ճապոնիայի զարգացման բանկը և պետության կողմից հովանավորվող մի շարք ընկերություններ:

Ispace Inc. ընկերության ղեկավար Տակեշի Խակամադայի խոսքով՝ լոգոտիպերը կտեղադրվեն տիեզերանավերի և ամենագնացների վրա, իսկ լուսնային մակերևույթի վրա բարեհաջող վայրէջքի դեպքում գովազդային վահանակները կտեղադրվեն նաև այնտեղ: Նրա խոսքով՝ այս ծառայությունը պահանջված կլինի, քանի որ շատերը կցանկանան ունենալ իրենց վահանակը Երկիր մոլորակի ֆոնին:

Խակամադան խոստացել է նախագծից ստացված միջոցներն ուղղել Ispace տիեզերական տեխնոլոգիայի զարգացմանը: 2021 թվականից ստարտափը մտադիր է Լուսնի վրա ջուր փնտրելու արշավներ կազմակերպել ջրածնային վառելիք ստանալու և բնակավայրեր ստեղծելու համար:

Ժամանակի ընթացքում ընկերությունը պլանավորում է «լուսնային տնտեսություն» ստեղծել՝ նշելով, որ այս պլաններն իրականացնելու համար մի քանի տասնամյակների աշխատանք կպահանջվի:

Լուսանկարը՝ RT.com-ի

 
19:55 16.12.2017

Ամենաշատ ընթերցվածները