ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եգիպտոսում վերականգնել են նաև հայերեն ձեռագրեր ունեցող անտիկ գրադարան
14:55 18.12.2017

Եգիպտոսում վերականգնել են նաև հայերեն ձեռագրեր ունեցող անտիկ գրադարան

Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավում գտնվող Սուրբ Կատրին վանքում, որը հնագույն քրիստոնեական շինություններից մեկն է, վերականգնվել է հազարավոր ձեռագրերով գրադարանը, գրում է «Հայկական ժամանակ»-ը sbs.com.au-ի վրա հղումով: 

Ձեռագրերի մեծ մասը հունարեն, արաբերեն, լեհերեն և հայերեն են: 

«Ձեռագրերի կարևորության առումով այս գրադարանը Վատիկանի գրադարանից հետո երկրորդն է»,- ասել է Սինայի հնագիտական հետազոտությունների բաժնի տնօրեն Աբդել-Ռեհիմ Ռեանդին:

Վերականգնողները նորոգել են նաև եկեղեցու ներսի պատմական մոզաիկան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված: 

Լուսանկարը՝ Shutterstock-ի

14:55 18.12.2017

Ամենաշատ ընթերցվածները