ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արտաշատի դպրոցի տնօրենի ընտրությունը տապալվել է
16:15 20.12.2017

Արտաշատի դպրոցի տնօրենի ընտրությունը տապալվել է

Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը դեկտեմբերի 19-ին տապալվել է. առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն։

«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, ով 2012թ-ից ԱԺ պատգամավոր է։ Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր և այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով։

«Թեև ժամանակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաև մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն, ըստ ամենայնի, գործող մարզպետը որոշել է ազատվել «ռիսկային» կադրից ու հրահանգել է տապալել մեկ թեկնածուով ընտրությունը»,-գրել է թերթը։

16:15 20.12.2017

Ամենաշատ ընթերցվածները