ԱՎԵԼԻՆ

Մամուլ

2018-ի սկզբին Երկրի բնակչությունը կհասնի 7,6 մլրդ
19:35 23.12.2017

2018-ի սկզբին Երկրի բնակչությունը կհասնի 7,6 մլրդ

2018թ. սկզբին Երկիր մոլորակը մոտ 7.591.541.000 բնակիչ կունենա: Այդպիսի տվյալներ կան «Երկրի բնակչությունը» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի կանխատեսման մեջ, որը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ 2016-ի ցուցանիշների հետ համեմատության՝ Երկրի բնակիչների քանակն ավելացել է մոտ 83 միլիոնով, գրում է Deutsche Welle-ն:

Միջինը ամեն վայրկյանում 2,6 մարդ է ծնվում: Ամենաարագ տեմպերով է աճում Աֆրիկայի բնակչությունը: Ըստ փորձագետների՝ մասնավորապես 2050-ին այդ մայրցամաքում 2,5 մլրդ մարդ կապրի: Նրանք խորհուրդ են տալիս առավել ակտիվացնել կրթական ծրագրերը խուսափելու համար անցանկալի հղիություններից:

Ինչպես ավելի վաղ նշել էր «Երկրի բնակչությունը» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերը՝ եթե յուրաքանչյուրը կարողանար ինքնուրույն որոշել, թե երբ և որքան երեխա է ցանկանում ունենալ, դա թույլ կտար կանխել չպլանավորված հղիությունների մոտ 70 տոկոսը:

19:35 23.12.2017

Ամենաշատ ընթերցվածները