ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է ԱՊՀ-ում
15:35 25.12.2017

Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է ԱՊՀ-ում

Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլի կամ 23.000 դրամ: Փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ռուսաստանցիների կողմից պահանջված ուղղություն է նաև Ծաղկաձորը:

Ըստ վարկանիշի՝ Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է նաև Մինսկը, Թբիլիսին, Բաքուն: Մինսկ այցելում են միջինը 3,5 օրով և ծախսում են նույնքան, որքան Երևանում: Ղազախական Ալմաթի քաղաքում ռուսաստանցիները օրական կացարանի վրա ծախսում են 3,200 ռուբլի կամ 26,500 դրամ:

Վարկանիշը կազմելիս հիմնվել են 2017թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2018թ. հունվարի 8-ի համար կացարանների ամրագրումների թվի վրա:

Լուսանկարը՝ SionResort.am-ի

15:35 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները