ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ջրի խնդիրը դժվար կացության է մատնել Շինուհայրի բնակիչներին
20:35 25.12.2017

Ջրի խնդիրը դժվար կացության է մատնել Շինուհայրի բնակիչներին

Սյունիքի Շինուհայր գյուղական բնակավայրում ջրի բացակայությունը շարունակում է մնալ օրակարգում: Մոտ 2,300 բնակիչ ունեցող բնակավայրն ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր:

Ջրի խնդիրների պատճառով գյուղացիներն անելանելի վիճակում են հայտնվել: Հողագործությամբ գրեթե չեն զբաղվում. տնամերձ հողատարածքներն անմշակ են, ջրի բացակայությունից ծառերը չորանում են: Նրանց խոսքով անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելն է բարդ դառնում:

«Ամբողջ բերքը չորանում է, մարդիկ իրենց հողամասերը մշակել չեն կարողանում, չենք կարողանում մեր բերքը ջրել: Գյուղացին էլ ի՞նչ պիտի անի»,- բողոքում են գյուղացիները: Բնակիչները հույսը դրել են եղանակի վրա՝ սպասելով անձրևներին:

Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի խոսքով խնդրի լուծման համար նախագիծ են մշակել: Ըստ նրա՝ ծրագիր կա, համաձայն որի՝ պետք է ջրագիծը կարգավորեն, բայց դեռ թղթի վրա է մնացել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Մուրադ Սիմոնյանի տեղեկացմամբ ջրի ծավալները քիչ են, բնակիչները օրական երկու ժամ խմելու ջուր են ստանում:

Թե երբ կլուծվի համայնքում խմելու և ոռոգման ջրի խնդիրը, որևէ մեկը չգիտի: Փաստն այն է, որ ջրի բացակայությունը խանգարում է բնակչությանը զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով ու ապրել բարեկեցիկ կյանքով:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

20:35 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները