ԱՎԵԼԻՆ

Արցախ

Ադրբեջանն արշավ է սկսել Արցախում դրամական փոխանցումներ կատարած MoneyPolo համակարգի դեմ
15:55 26.12.2017

Ադրբեջանն արշավ է սկսել Արցախում դրամական փոխանցումներ կատարած MoneyPolo համակարգի դեմ

Ադրբեջանում ֆինանսական շուկաները վերահսկող պալատը (MBNP) երկրի բանկերին և Ազերփոստին հանձնարարել է դադարեցնել գործակցությունը դրամական փոխանցումների MoneyPolo համակարգի հետ, քանի որ այն գործարքներ է կատարել նաև Արցախի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Պալատի կողմից իրականացված մոնիտորինգը ցույց է տվել, որ դրամական փոխանցումների MoneyPolo համակարգը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, անօրինական դրամական փոխանցումներ է կատարել «օկուպացված» տարածքներում»,- նշված է տարածված հայտարարության մեջ: 

Օրաթերթը տեղեկացնում է, որ չեխական MoneyPolo ընկերությունը հիմնադրվել է 2011թ., այն գործարկում է հայտնի բրիտանական Mayzus Financial Services Ltd ընկերությունը: Ներկայում ընկերությունն ավելի քան 400,000 մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում: Money Polo-ի հաճախորդները հնարավորություն ունեն ֆինանսական գործարքներ կատարել ավելի քան 120 արժույթով:

15:55 26.12.2017

Ամենաշատ ընթերցվածները