ԱՎԵԼԻՆ

Հասարակական

700 սիգ է առգրավվել. շրջակա միջավայրին հասցվել է 5.3 միլիոն դրամի վնաս
20:35 26.12.2017

700 սիգ է առգրավվել. շրջակա միջավայրին հասցվել է 5.3 միլիոն դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 22 իրավախախտում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է ՀՀ Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Համաձայն տեղեկության՝ իրավախախտումներից 10-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Առգրավվել է մոտ 700 սիգ: Իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.396.750 ՀՀ դրամ:

20:35 26.12.2017

Ամենաշատ ընթերցվածները