ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Աշխարհում ամենափոքր բջջայինն են ցուցադրել
21:35 26.12.2017

Աշխարհում ամենափոքր բջջայինն են ցուցադրել

Առցանց դրամահավաքի Kickstarter հարթակում ներկայացվել է աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսի նախագիծը: Այս մասին գրում է ռուսաստանյան Lenta կայքը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Zanco Tiny T1 կոչվող հեռախոսի երկարությունը 47 մմ է: Այն մշակվել է Clubit New Media ընկերության կողմից:

Tiny T1-ում կարելի է մուտքագրել առավելագույնը 300 կոնտակտ: Հեռախոսը պահպանում է վերջին 50 հաղորդագրությունը և 50 զանգը:

Tiny T1-ն նախատեսված է nano-SIM քարտի համար, ունի OLED էկրան ու 13 ձայնային հրահանգի հնարավորություն: Այն մարտկոցի լիցքավորումը կարող է պահել 3 օր:

Լուսանկարը՝ FinancialExpress.com-ի

21:35 26.12.2017

Ամենաշատ ընթերցվածները