ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում հնարավոր է օտարալեզու դասավանդում
21:15 27.12.2017

Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում հնարավոր է օտարալեզու դասավանդում

Մագիստրոսական կրթական ծրագրերի 30%-ը, ասպիրանտական ծրագրերի՝ 50%-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

Նրա խոսքով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բուհերի միջազգայնացման գործընթացում։

«Նախատեսվում է որակական փոփոխությունների ենթարկել ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք` պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում է եղել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

21:15 27.12.2017

Ամենաշատ ընթերցվածները