ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերջին 25 տարվա ամենասարսափելի հրդեհը Նյու Յորքում
17:55 29.12.2017

Վերջին 25 տարվա ամենասարսափելի հրդեհը Նյու Յորքում

Նյու Յորքի Բրոնքս թաղամասում 5-հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհել, նրանցից մեկը` երեխա, զոհեր կան բոլոր հարկերում, հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն դեպքի վայրից, գրում է New York Post-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Միաժամանակ քաղաքային իշխանությունները հայտնում են, որ սա զոհերի մասին դեռ նախնական տեղեկություն է և հնարավոր է` նոր դիեր հայտնաբերվեն: Այրվող շենքից հաջողվել է փրկել 12 մարդու, 15 մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որոնումները շարունակվում են: 

Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են հասել ահազանգից 3 րոպե անց: Կրակի դեմ, որին տրվել է 4-րդ կատեգորիա, պայքարում է 170 հրշեջ: Նրանք կարողացել են տեղայնացնել հրդեհը: 

Հրդեհը Նյու Յորքում վերջին 25 տարում ամենասարսափելին է: 

New York Daily News-ը փոխանցում է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկում տեղի ժամանակով երեկոյան 7-ի մոտակայքում և արագ տարածվել է մյուս հարկերում` արգելափակելով վերին հարկերի բնակիչների համար շենքից ելքերը:

Ողբերգության պատճառների մասին առայժմ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում: Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսել է` ինչպես են այրվում շենքի մոտակա աղբարկղերը:

Լուսանկարը՝ ABCNews.go.com-ի

17:55 29.12.2017

Ամենաշատ ընթերցվածները