ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քրիստոս ծնավ և հայտնեցավ
17:35 06.01.2018

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Այս ավետիսով են այսօր մարդիկ ողջունում միմյանց:

Հունվարի 6-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշվեց Հայ առաքելական եկեղեցիներում: Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Տեր Վահան Քահանա Հեբոյանը մատուցեց Սուրբ ծննդյան տոնական սուրբ պատարագ։ Այնուհետև կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը։ Օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին։ Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է:

Թեպետ Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, Սուրբ  Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվող Ճրագալույցի Սուրբ Պատարագով: Այն ազդարարում է Սուրբ Ծննդյան ավետիսը։ Ճրագալույցը  խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որն ունի աստվածային լույսի և եկեղեցու օրհնության խորհուրդը։ Ճրագալույցի սուրբ պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս Սուրբ Ծննդյանը նախորդող մեկշաբաթյա պահքից:

Հավելենք, որ այս  տարի  սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորն է Մանաս Կարապետյանը:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

17:35 06.01.2018

Ամենաշատ ընթերցվածները