ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոր համալրումով է «Գանձասար-Կապան»-ը սկսում առաջին մարզումները
13:15 08.01.2018

Նոր համալրումով է «Գանձասար-Կապան»-ը սկսում առաջին մարզումները

Հունվարի 7-ից Աշտարակի «Քասախի մարզիկ» ստադիոնում Կարեն Բարսեղյանի տղաները սկսել են նախապատրաստվել «Մրցաշրջան-2018»-ին։

Ավելին՝ «Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբի շարքերն է համալրել Վարդան Պողոսյանը։ 25-ամյա հարձակվողի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Պողոսյանը Մոսկվայի «Սպարտակ»-ի սան է, խաղացել է իսպանական «Մուրսիա»-ում, ռուսական «Կուբան»-ում, «Փյունիկ»-ում՝ հավելում է թիմի էջը։

Վերջին ակումբը, որտեղ հանդես է եկել Պողոսյանը, մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ն էր, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։

«Հավելենք, որ Վարդան Պողոսյանը երեք հանդիպում անցկացրել է նաև Հայաստանի ազգային հավաքականում»,- ամփոփում է կապանյան թիմի ֆեյսբուքյան էջը։

13:15 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները