ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ջուրը որևէ անձի չի ճանաչում». Արծվիկ Մինասյան
14:55 08.01.2018

«Ջուրը որևէ անձի չի ճանաչում». Արծվիկ Մինասյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ:

Զրույցի մի մասը ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Մինասյան, Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման խնդիրը բոլոր ժամանակներում արդիական է մնում: Կան ծառեր, շենք-շինություններ, որոնք չեն ապամոնտաժվել և ջրի տակ են անցել: Հնարավոր չէ՞ այնպես կազմակերպել այդ աշխատանքները ժամանակին, որ նման խնդիր չլինի:

-Իհարկե, բոլոր ժամանակներում սա լուրջ հարց է, բայց պետք է ասեմ, որ առանձին դեպքերում նույնիսկ չափազանցվում է այն, ինչ առկա վիճակում կա: Այսինքն՝ իրավիճակն այնքան էլ այդպես չէ: Ավելի շատ կենսական օրգանիզմների մասով մենք կարող ենք խոսել հետևանքների մասին, բայց այստեղ էլ կան շատ լուրջ անելիքներ: Շատ ավելի կարևոր է ենթակառուցվածքների ապամոնտաժումը կամ տեղափոխումը, որը իրենից նաև որոշակի ծախսեր ենթադրող գործընթացներ են:

Մանրամասները՝ օրաթերթի տեսանյութում:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

14:55 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները