ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել
17:35 09.01.2018

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել:

Հրապարակի կենտրոնում տեղադրվել է քանդակագործ Գոռ Դավթյանի՝ հայ կնոջ կերպարը մարմնավորող արձանը, որը քաղաքին է նվիրաբերվել որպես երախտագիտության նշան Հայաստանի պատվին հրապարակ անվանակոչելու համար, գրում է PanARMENIAN.Net-ը Prensa Armenia-ին հղումով:

Նախագծի հեղինակն է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Մալդոնադոյի իշխանությունների հետ համատեղ, ըստ բանաձևի, որն ընդունվել է 1915-ի դեկտեմբերին: Հրապարակի բացման արարողությանը մասնակցել են Մալդոնադոյի դեպարտամենտի ղեկավար Անդրես Անտիա Բերենսը, Պունտա դել Էստեի քաղաքապետ Անդրես Ջաֆիֆը, Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը, ՀԱԵ Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Քելենջյանը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ:

Հրապարակը բացվել է՝ ի նշանավորումն Ուրուգվայի և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի և Ուրուգվայի հայ համայնքի ձևավորվամն 100-ամյակի:

Լուսանկարը՝ PrensaArmenia.com.ar-ի

17:35 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները