ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թեհրանի Սբ.Սարգիս եկեղեցում կանայք սարկավագ են օծվել
17:35 10.01.2018

Թեհրանի Սբ.Սարգիս եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

Հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել, գրում է arevelk.am-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, որի տեղեկություններով Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղամարդ սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին: 

Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում: Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին, օգնում են սարկավագի հագուստով կանայք: 

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ 

Թեհրանի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: 

Լուսանկարը՝ MehrAgency-ի

17:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները