ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հունվարի 1-ից ճանապարհային հարկ է սահմանվել
18:35 10.01.2018

Հունվարի 1-ից ճանապարհային հարկ է սահմանվել

Armtimes.com-ն այսօր՝ հունվարի 10-ին, գրել էր, որ մեքենա ներկրող անձանցից մաքսային ծառայողները 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ճանապարհային հարկ են պահանջել, որը նորություն է եղել ներմուծողների համար:

Պարզվում է՝ «Հարկային օրենսգրքով», որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին, սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ: Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի դրույքաչափերը հաշվարկվում են բեռնատար մեքենայի թույլատրելի առավելագույն զանգվածով: Այսինքն՝ բեռնատարը որքան շատ բեռ կարող է վերցնել, այդքան շատ էլ հարկ պետք է վճարի, իսկ հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր 15 օրվա համար:

Այսպես՝ մինչև 1.5 տոննա թույլատրելի առավելագույն քաշով բեռնատարի համար սահմանվել է 15 հազար դրամ գումար,

  • 1,5-ից մինչև 3 տոննայի համար՝ 25 հազար դրամ,
  • 3-ից մինչև 5 տոննան ներառյալ՝ 40 հազար դրամ,
  • 5-ից մինչև 10 տոննան ներառյալ՝ 65 հազար դրամ,
  • 10-ից մինչև 20 տոննան ներառյալ՝ 80 հազար դրամ,
  • 20-ից մինչև 30 տոննան ներառյալ՝ 110 հազար դրամ,
  • 30-ից մինչև 44 տոննան ներառյալ՝ 152 հազար դրամ,
  • 44-ից մինչև 60 տոննան ներառյալ՝ 205 հազար դրամ,
  • 60-ից մինչև 70 տոննան ներառյալ՝ 233 հազար դրամ,
  • 70-ից մինչև 80 տոննան ներառյալ՝ 285 հազար դրամ,
  • 80-ից մինչև 90 տոննան ներառյալ՝ 318 հազար դրամ,
  • 90-ից մինչև 100 տոննան ներառյալ՝ 603 հազար դրամ,
  • 100 տոննայից ավելի դեպքում՝ 735 հազար դրամ:

Հայաստանում հաշվառված բեռնատարների համար հարկատեսակի դրույքաչափն ավելի մեղմ է և վճարվում է մեկ տարվա համար: Այն մեքենաները, որոնք հաշվառված են ՀՀ-ում, պետք է ամեն տարի ճանապարհային հարկ վճարեն ստորև ներկայացված չափով՝

  • Մինչև 20 տոննա առավելագույն ծավալով մեքենաների համար՝ անվճար,
  • 20-ից ավելի մինչև 25 տոննա ներառյալ՝ 120 հազար դրամ,
  • 25-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ՝ 240 հազար դրամ,
  • 30-ից ավելի մինչև 35 տոննա ներառյալ՝ 360 հազար դրամ,
  • 35 տոննայից ավելի դեպքում՝ 480 հազար դրամ:
18:35 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները