ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիրիայի առաջին տիկինն ընդունել է սիրիահայ տիկնանց և պատրաստվում է օգնել նրանց
13:55 11.01.2018

Սիրիայի առաջին տիկինն ընդունել է սիրիահայ տիկնանց և պատրաստվում է օգնել նրանց

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ալ Ասադը հանդիպում է ունեցել Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի «Էրեբունի» մասնաճյուղի վարչության անդամների հետ, գրում է «Հայկական ժամանակ»-ը «Գանձասար»-ին հղումով:

Հանդիպմանը տիկնայք խոսել են բարեգործական աշխատանքների կարևորության մասին: Հայկական կառույցի անդամները ներկայացրել են իրենց գործունեության բնույթն ու ծավալները: 

Ասմա Ալ Ասադը, գնահատելով կատարված աշխատանքը, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել միության բարեգործական հետագա նախաձեռնություններին:

Լուսանկարը՝ «Գանձասար»-ից

13:55 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները