ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անբարար տեսանելիության պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն կատարվում
18:35 12.01.2018

Անբարար տեսանելիության պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն կատարվում

Անբավարար տեսանելիության հետևանքով այսօր՝ հունվարի 12-ի առավոտից, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնում են Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ծառայության տեղեկացմամբ, քանի որ այդ չվերթների ինքնաթիռները Հայաստանում կլինեն ուշացումով, Երևանից թռիչքները ևս կիրականացվեն նշված ժամանակից ուշ, դրանց  հետաձգման պատճառով օդանավակայանում կուտակումներ չկան:

Օրաթերթը նշում է, որ հետաձգվել են Դուբայ-Երևան, Մոսկվա-Երևան, Շարժա-Երևան, Թբիլիսի-Երևան, Վորոնեժ-Երևան չվերթները:

18:35 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները