ԱՎԵԼԻՆ

Հասարակական

7 ֆուտբոլիստ հեռացել է «Արցախ» ֆուտբոլային ակումբից
18:55 12.01.2018

7 ֆուտբոլիստ հեռացել է «Արցախ» ֆուտբոլային ակումբից

«Արցախ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից 7 ֆուտբոլիստի հետ: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ խզվել են պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի և Վահե Միրաքյանի հետ:

«Արցախ»-ի և Ժորա Նազարյանի, Եգոր Լուգովոյի, Դավիթ Իսրայելյանի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, և ակումբը որոշել է չերկարաձգել դրանք:

«Արցախ»-ը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և հաջողություններ մաղթել նրանց մարզական կարիերայում:

18:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները