ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի ընդդիմադիրները հավաք կանցկացնեն Թբիլիսիում
19:15 12.01.2018

Ադրբեջանի ընդդիմադիրները հավաք կանցկացնեն Թբիլիսիում

Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» շարժումը հունվարին պատրաստվում է համագումար անցկացնել Թբիլիսիում: Այս մասին գրում է ռուսական Взгляд պարբերականը՝ տեղեկացնելով, որ համագումարին մասնակցելու է 100 պատվիրակ, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթը նաև գրում է․ «Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը այս օրերին փորձում է տեղում ստուգել տեղեկատվությունը»։

Ինչպես գրում է «Ալիք» մեդիան՝ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»-ը գլխավորում է 2017թ․ 7 տարով ազատազրկված Իլգար Մամեդովը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակում է Ադրբեջանից պահանջել ազատ արձակել նրան»,- լրացնում է Взгляд-ը։

Հղվելով Բաքվում սեփական աղբյուրների վրա՝ պարբերականը գրում է նաև, որ տեղեկատվության տարածումն Ադրբեջանի կողմից ազդանշան է պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի չթույլատրի համագումարի անցկացումը:

Լուսանկարը՝ Jam-News.net-ի

19:15 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները