ԱՎԵԼԻՆ

Մամուլ

3,4 մլն հեռախոսի պարտք կուտակած Նաղդալյանին «վտարեցին» ԵԽԽՎ-ի պատվիրակությունից
20:15 12.01.2018

3,4 մլն հեռախոսի պարտք կուտակած Նաղդալյանին «վտարեցին» ԵԽԽՎ-ի պատվիրակությունից

Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Խորհրդարանում ընթացել է ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» նախագիծ: Այս նախագծի համաձայն՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակույթունում Հերմինե Նաղդալյանին փոխարինելու է Կարինե Աճեմյանը: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծում ասվում է.«Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

  1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման,

1) առաջին հավելվածում` «Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերը փոխարինել «Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերով:

 2) 11-րդ հավելվածում` «Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .)» բառերը փոխարինել «Շուշան Սարդարյան (ՀՀԿ խմբ.)» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»:

Օրաթերթը հիշեցնում է, որ վերջին շրջանում Նաղդալյանը հայտնվել էր սկանդալների կենտրոնում: Նրա ծառայողական հեռախոսը 3,4 մլն դրամի պարտք էր կուտակել:

Սա նշանակում է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին փոխարինելու է Կարինե Աճեմյանը, իսկ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեթ) Կարինե Աճեմյանին փոխարինելու է Շուշան Սարդարյանը:

Նաղդալյանը կայքերից մեկին տված հարցազրույցում մեկնաբանել է իրեն ԵԽԽՎ-ի պատվիրակությունից հանելու հանգամանքը և ասել.«Նոր խորհրդարանի ձևավորման ժամանակ որոշում կայացվեց, որ ես ղեկավարելու եմ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը, բայց մեր ղեկավարության պայմանավորվածությամբ և խնդրանքով ես մեկ նստաշրջան զուգահեռաբար աշխատեցի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Դա պայմանավորված էր նրանով, որ պատվիրակության կազմում փոփոխություններ կային, նաև նոր մարդիկ, իսկ երկարատև, մեծ փարձառություն ունեցող մարդկանց կարիքը կար, և որոշում կայացվեց, որ մեկ նստաշրջան ես կշարունակեմ իմ աշխատանքը զուգահեռաբար և՛ ԵԽԽՎ, և՛ ԵԱՀԿ պատվիրակության կազմերում, մինչ հունվարին կձևավորվի նոր պատվիրակությունը»,- պարզաբանեց Հերմինե Նաղդալյանը:

Լուսանկարը՝ HayNews.am-ի

20:15 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները