ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից
18:15 13.01.2018

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Պատգամավորները ցանկանում են օրենսգրքում փոփոխություն կատարել և վերացնել վարկանիշային համակարգն ու անցում կատարել միայն համամասնական ընտրակարգի: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Խմբակցության պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել համապատասխան հոդվածում և այն վերաշարադրել հետևյալ  կերպ.«Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից»:

Շարունակությունը՝ այստեղ:

18:15 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները