ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է». ադրբեջանագետ
19:55 13.01.2018

«ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ինտեսիվությունը խաղաղության պահպանման գործոն է». ադրբեջանագետ

Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր ներքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ վերջերս Ադրբեջանում փոխվել է հարկերի նախարարը: 

«Ադրբեջանում նախիջևանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը, մասնավորապես այդ կլանի ամենահզոր ներկայացուցիչներից է Քեմալադդին Հեյդարովը, ով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն է զբաղեցնում»,- ասել է ադրբեջանագետը:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ շփման գծում խաղաղության պահպանման գործում մեծ նպաստ ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները: 

«Մամեդյարովի և Նալբանդյանի հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի կեսերին: Վերջինը կայացել էր դեկտեմբերին Վիեննայում: Այս հանդիպումների ինտենսիվությունը շատ կարևոր է: Իրական բանակցային գործընթաց թեև չկա, բայց կանխվում են պատերազմական գործողությունները»,- ասել է նա։

Ադրբեջանագետը հավելել է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն փուլերում, երբ հանդիպումներ չեն լինում, պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

19:55 13.01.2018

Ամենաշատ ընթերցվածները