ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իրանում այսօր սգո օր է հայտարարված
12:55 15.01.2018

Իրանում այսօր սգո օր է հայտարարված

Չինաստանի ափերի մոտ վթարված իրանական նավթային SANCHI տանկերը 8 օր հրդեհվելուց հետո ջրի տակ է անցել, գրում է «Հայկական ժամանակ»-ը Press TV-ին հղումով:

Իրանական տանկերի՝ 32 մարդուց կազմված ամբողջ անձնակազմը զոհվել է: Իրանական պաշտոնական տվյալով անձնակազմը զոհվել է գրեթե 1 ակնթարթում բախման հետևանքով տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Իրանի իշխանությունները հունվարի 15-ը ազգային սգո օր են հայտարարել՝ հրդեհված և խորտակված նավի անձնակազմի զոհերի հիշատակին: 

Հունվարի 6-ին տանկերը բախվել էր չինական բեռնատար նավին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել:

Լուսանկարը՝ BdNews24.com-ի

12:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները