ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
14:15 15.01.2018

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայություն

14:15 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները