ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թուրքիայում ծպտյալ հայերը դուրս են գալիս ստվերից
15:55 15.01.2018

Թուրքիայում ծպտյալ հայերը դուրս են գալիս ստվերից

Վերջերս դեպի Թուրքիայի՝ մի ժամանակ հայերին պատկանած արևելյան շրջաններ կատարած ճանապարհորդության ընթացքում, այցելեցինք Դիարբեքիր, որը շրջանի ամենամեծ քաղաքներից մեկն է՝ մոտ 1 մլն բնակչությամբ, պատմում է Քեթրին Եսայանն «Ասպարեզ»-ում, գրում է akunq.net-ը, փոխանոցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Պատմությունը ցույց է տալիս, որ հայերն ապրել են այստեղ մոտ 4000 տարի առաջ, ընդհուպ մինչև 1915-ը։ Դիարբեքիրի հին անվանումը Տիգրանակերտ է եղել՝ Տիգրանի քաղաք՝ ի պատիվ բոլոր ժամանակների հայ մեծագույն թագավորի, որն իր մայրաքաղաքը կառուցել է այս տարածքում (մ․ թ․ առաջին դար)։

Ինձ համար նորություն էր այն, որ Դիարբեքիրի կենտրոնում կա շատ հին միջնաբերդ, որը կառուցվել է մոտ 500թ․։ Ուղեկցորդը մեզ ասաց, որ քաղաքի միջով անցնող ամրոցի երկարությունը մոտ 7 կմ է։ Դրանք ամենամեծ ու ամենաերկար պաշտպանական պատերն են, որոնք զիջում էին միայն Չինական մեծ պատին։ Այն կառուցվել է Կոստանտին Երկրորդ կայսեր կողմից։

Ես ապշեցի, երբ տեսա այսպես լավ պահպանված կառույց, որը մինչև հիմա էլ կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում։ Պատերը կառուցված էին սև քարերով և ունեին 10 մետր բարձրություն։ Այն ուներ 12 աշտարակ՝ ի պատիվ Հիսուսի 12 աշակերտների։ Մեր այցելած գրեթե բոլոր քաղաքներում տեսանք հին բերդեր, բայց նրանցից և ոչ մեկն այսպես լավ պահպանված չէր։

Քաղաքում այժմ կար նաև մի գեղեցիկ հուշարձան, որը տեղադրվել է 2013թ․՝ ի հիշատակ սպանված կամ աքսորված հայերի ու ասորիների։ Սև մարմարից կերտված հուշարձանն ուներ 6 ոտնաչափ բարձրություն՝ այրվող գրքի տեսքով։ Մի էջում լացող աչք էր պատկերված։ Դա իմաստալից հուշարձան էր։ Ըստ իս՝ այրվող գիրքը խորհրդանշում է մեր պատմությունը, որն այրվում էր ու անհետանում, իսկ լացող աչքը` մեր տանջանքները։

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

15:55 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները