ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանցի զինծառայող է զոհվել
18:35 15.01.2018

Ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող, շարքային Սանան Մամեդովի մահվան առնչությամբ երկրի զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: 

Պաշտոնական շրջանակները պնդում են, որ զինվորը մահացել է «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման պատճառով»:

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, որին հղումով փոխանցում է Tert.am-ը, շարքային Մամեդովն արդեն հողին է հանձնվել իր հայրենի Ջուլֆա շրջանում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել Մամեդովի՝ հայ զինվորների հետ փոխհրաձգության ժամանակ մահանալու մասին:

18:35 15.01.2018

Ամենաշատ ընթերցվածները