Մամուլ
Նաղդալյանին փոխարինելու որոշումը կայացվել է նախագահականում
«Հրապարակ» թերթը գրում է.«Հունվարի 15-ին ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները ոգևորված շնորհավորում էին պատվիրակության նոր անդամ Կարինե Աճեմյանին, ով օրերս ԱԺ խորհրդի որոշմամբ պետք է փոխարինի նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին։ Այս փոփոխության հարցը հասունացել էր ավելի վաղ, քանի որ նա և պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը լեզու չէին գտնում, և, ըստ որոշ լուրերի, Նաղդալյանն ամեն ինչ արել է աշխատանքները տապալելու համար, ինչը զեկուցվել է նախագահական, և այնտեղ որոշում է կայացվել Նաղդալյանին փոխարինել Աճեմյանով։
Ի դեպ, հունվարի 22-26-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա լինելու է Փարիզում, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ HayNews.am-ի