ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Չինաստանում Ֆրանսիայի նախագահին պատվել են Ազնավուրի երաժտությամբ
13:55 16.01.2018

Չինաստանում Ֆրանսիայի նախագահին պատվել են Ազնավուրի երաժտությամբ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մոտ՝ Պեկինում պաշտոնական ընդունելության ընթրիքի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից: Հնչել է Ազնավուրի ու Ջորջ Հարվարենցի համահեղինակած «Պահիր գիշերը» երգի երաժշտությունը: Այս մասին հայտնում է Nouvelles d’Arménie պարբերականը, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Այս երաժշտությամբ Չինաստանի նախագահը պատվել է Էմանուել Մակրոնին ու Ֆրանսիայի առաջին տիկնոջը»,- փոխանցում է թերթը: Իսկ Մակրոնն ու  կինը զգացված են եղել Չինաստանի նախագահի այս քայլից: 

Լուսանկարը՝ Youtube-ից

13:55 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները