ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին». պակիստանցի բլոգեր
15:35 16.01.2018

«Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին». պակիստանցի բլոգեր

Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Պակիստանի՝ որպես աշխարհում միակ երկրի կողմից Հայաստանի անկախությունը չճանաչելու, Պակիստան-Ադրբեջան ջերմ բարեկամության ֆոնին պակիստանցի հայտնի բլոգեր Սարմադ Իքբալը տարբեր մեդիահարթակներում պարբերաբար հայտարարում է Հայաստանի, հայերենի և հայկական մշակույթի նկատմամբ տածած մեծ սիրո մասին, գրում է rusarminfo.ru-ին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:  

«Հայաստանն ինձ համար միայն այն երկիրը չէ, որն աշխարհին հայտնի է Շառլ Ազնավուրով, Շերով և Քարդաշյանով: Հայաստանն ինձ համար քաղաքակրթության օրրան է, կուսական գեղեցկությամբ, ձյունոտ լեռներով, ծաղկող կանաչ դաշտերով, որոնք, ցավոք, ես ուսումնասիրել եմ միայն օնլայն»,- ասել է բլոգերը:

Իքբալն առաջին անգամ Հայաստանի մասին իմացել է Youtube-ում պատահմամբ հայերեն երգեր գտնելով, սկսել է հայերեն սովորել, հայերեն սիթքոմեր դիտել, հետո իր բլոգերում պատմել հայկական հարիսայի մասին, որն արդեն պոպուլյար է Պակիստանի մի քանի շրջաններում: Իքբալը պատմում է նաև հայերենի և Պակիստանի պաշտոնական լեզվի՝ ուրդուի նմանությունների մասին: 

«Երազում եմ մի օր անպայման լինել Երևանում և Գյումրիում, պատմական Տաթևում, Գեղարդում ու Գառնիում: Հիմա դա չեմ կարող անել, քանի որ Պակիստանի քաղաքացի եմ և մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն: Ես դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական հռետորաբանությանը: Մեր հեռուստատեսությունն ու մամուլը միակողմանի են լուսաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և միշտ կրկնում են, թե «հայերը սպանում են պակիստանցի ժողովրդի ադրբեջանցի եղբայրներին»: Սա իրականում ավելի է մեծացրել իմ հետաքրքրությունը Հայաստանն ուսումնասիրելու ուղղությամբ »,- ասում է բլոգերը:

Լուսանկարը՝ G-News.com-ի

15:35 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները