ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում մահացած հայտնաբերված զինծառայողն ինքնասպանություն է գործել՝ կրակելով կզակին
17:55 16.01.2018

Արցախում մահացած հայտնաբերված զինծառայողն ինքնասպանություն է գործել՝ կրակելով կզակին

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ներընտանեկան խնդիրներով պայմանավորված` ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգից կրակելով կզակին:

Այսինքն՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մահը զինծառայության հետ որևէ կապ չունի: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

17:55 16.01.2018

Ամենաշատ ընթերցվածները