ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի
14:55 17.01.2018

Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

Այսօր՝ հունվարի 17-ին, տպագիր մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով ժամանակին ղեկավարում էր Կրթության և գիտության նախարարությունը, չի բացառվում՝ տարեվերջին ղեկավարի Արտաքին գործերի նախարարությունը:

Աշոտյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նշել է, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պոստը լքելու ցանկություն չունի:

«Նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և ընդհանրապես խորհրդարանական դիվանագիտության մեջ անելիքներն այնքան շատ են՝ ծավալով և բովանդակությամբ, որ կարելի է աշխատել հանուն Հայաստանի և Արցախի պետական շահերի»,- մեկնաբանել է Արմեն Աշոտյանը:

Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարեվերջին պետք է ուղևորվի Ֆրանսիա՝ որպես դեսպան, ամփոփում է ՀԺ-ն:

Լուսանկարը՝ Photolure-ի

14:55 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները