ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԺ-ն միաձայն ընդունել է մուտքը խաղատներ սահմանափակելու «ԵԼՔ»-ի օրինագիծը
16:55 17.01.2018

ԱԺ-ն միաձայն ընդունել է մուտքը խաղատներ սահմանափակելու «ԵԼՔ»-ի օրինագիծը

Ազգային ժողովը միաձայն ընդունել է «ԵԼՔ»-ի առաջարկած մուտքը խաղատներ սահմանափակելու մասին օրինագիծը: 94 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ հավանություն է ստացել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի և Գևորգ Գորգիսյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net-ում:

Փոփոխությամբ նախատեսվում է ստուգել խաղատուն այցելող քաղաքացու անձնագիրը՝ հավաստիանալով, որ նրա 21 տարին լրացել է:

Նախագծով սահմանվում է նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում: Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:

16:55 17.01.2018

Ամենաշատ ընթերցվածները