ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գազելները» վերանալու են, «գծերը» կկրճատվեն
16:55 18.01.2018

«Գազելները» վերանալու են, «գծերը» կկրճատվեն

Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը առաջարկում է մոտ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939-ը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ այս մասին է ասվում WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծում։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։

Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։

Նախագիծը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

16:55 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները