ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչու՞ է ԱԺ հարցուպատասխանի եկողների ցանկից հանվել վարչապետի անունը
18:35 18.01.2018

Ինչու՞ է ԱԺ հարցուպատասխանի եկողների ցանկից հանվել վարչապետի անունը

Սպասվում է, որ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին, կտրուկ բարձրանալու է Ազգային ժողովի դերը: Կառավարությունն էլ ավելի հաշվետու է դառնալու, ԱԺ-ի լիազորություններն են ընդլայնվելու՝ կառավարության աշխատանքները վերահսկելիս եւ նման այլ բաներ: Թե որքանո՞վ 2018 թվականի վարչապետը հաշվի կնստի ԱԺ-ի հետ, դժվար է ասել, քանի որ նախ պարզ չէ, թե ով է լինելու այդ պաշտոնում, եւ հետո մեկ այլ կարծիքի համաձայն՝ այժմ էլ ԱԺ քաղաքական մեծամասնությունը կառավարության «ստեպլերն է եւ դակում է բոլոր այն նախագծերը, որոնք գալիս են Հանրապետության հրապարակից»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: 

2015 թվականին ընդունված Սահմանադրության 4-րդ գլխի 112 հոդվածում կա մի հետաքրքիր նախադասություն, որը կասկածի տակ է դնում այն, որ նորընտիր վարչապետը հեզ ու խոնարհ հաշվետու կլինի խորհրդարանին և հատկապես ընդդիմադիր թևին:

Նշյալ գլխի 112 հոդվածում ասվում է՝ հերթական նստաշրջանի նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Ասել է, թե վարչապետն իր նախարարներով գալիս է ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի, որը ներկայում ըստ ԱԺ կանոնակարգի՝ լինում է յուրաքանչյուր չորեքշաբթի:

Մինչ 2015-ի փոփոխությունները, Սահմանադրության 4-րդ գլխի 80-րդ հոդվածում ասվում էր, որ հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Այստեղ ուշագրավն այն է, որ գործող Սահմանադրության մեջ շեշտված չէ այն հանգամանքը, որ վարչապետը ևս գալիս է խորհրդարան:

«Հայկական ժամանակ»-ի խնդրանքով անկախ սահմանադրագետներից մեկը մեկնաբանելով այս դրույթները նշեց, որ թերությունը եղել է նախկին Սահմանադրության մեջ և 2018-ին ընտրված վարչապետը ուզի թե չուզի պետք է գա և պատասխանի պատգամավորների հարցերին:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Photolure-ի

18:35 18.01.2018

Ամենաշատ ընթերցվածները