ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որ համարով Մխիթարյանը կարող է հանդես գալ «Արսենալ»-ում
14:15 19.01.2018

Որ համարով Մխիթարյանը կարող է հանդես գալ «Արսենալ»-ում

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի կարող կրել 22 համարի մարզաշապիկը, որը հիմա ունի «Մանչեստեր Յունայթեդ»-ում: «Զինագործների» կազմում այն պատկանում է կիսապաշտպան Ժեֆ Ռեն-Ադելաիդին: 10 համարը, որով Մխիթարյանը նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ում, նույնպես նրանը չի կարող լինել: Լոնդոնցիների կազմում այն Ջեք Ուիլշերինն է: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Արսեն Վենգերի թիմում այս պահին 4 ազատ համար կա: 14-ը, որն ազատվեց Թեո Ուոլքոթի հեռանալուց հետո: 15 համարը թողել է Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը: Ֆրենսիս Քոքլենի տեղափոխությունից հետո 35 համարը նույնպես տեր չունի: Ի վերջո, Մխիթարյանը կարող է իրեն վերցնել Ալեքսիս Սանչեսի 7 համարը, երբ վերջինս իր փոխարեն «Մանչեսթեր» տեղափոխվի: Այդ համարն «Արսենալ»-ում կրել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբերտ Պիրեսը, Դևիդ Փլեթը, Դևիդ Ռոքասլը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին: Նա 4 տարվա պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ: ՄՅՈՒ-ն Մխիթարյանին ու որոշակի գումար տալիս է «Արսենալին» Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով «մանկունյանցիների» ղեկավարությունը մասնավոր ինքնաթիռ է վարձել Մխիթարյանին Լոնդոն ուղարկելու, իսկ Սանչեսին այնտեղից բերելու համար: Նշվում է նաև, որ Սանչեսի ընտանիքի անդամները Լոնդոն են մեկնել նրա շնորհանդեսին ներկա լինելու համար:

Լուսանկարը՝ Moon-News.eu-ի

14:15 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները