ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախը ողջունում է կոնգրեսական Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը
15:35 19.01.2018

Արցախը ողջունում է կոնգրեսական Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը

Արցախի ԱԳՆ ողջունում է կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։

Նման կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անի Սարգսյանը News.am գործակալությանը տված մեկնաբանությունում, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ի պատասխան՝ ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը»,- ասել է նա։

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։

«Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Արցախը, ըստ Սարգսյանի, ակնկալում է, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում և նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։

Ավելի վաղ Ֆրենկ Փալոնեն հայտնել էր, որ Արցախում գործում է հաջողակ ժողովրդավար կառավարություն և ոչինչ չպետք է խանգարի ԱՄՆ և այլ երկրների հետ համագործակցությանը:

«Սեպտեմբերին Արցախում ես նորից հսկայական առաջընթաց տեսա, որին Արցախը հասել է վերջին մի քանի տարիներին: Մյուսները նույնպես պետք է հնարավորություն ստանան տեսնել այդ ամենը, ինչպես ես: Փոխարենն Արցախի պես արագ զարգացող երկրներին խանգարելուն, ԱՄՆ-ն պետք է ընդունի և աջակցի նրանց պաշտոնական քայլերով»,- նշել է Փալոնեն: 

Բանաձևում ԱՄՆ կոնգրեսի անդամը նշել է ԱՄՆ պաշտոնյաներին Արցախ այցելելու թույլտվություն տալու անհրաժեշտության, արցախցի գործընկերների հետ ուղիղ կապեր հաստատելու մասին:

Լուսանկարը՝ WNYC.com-ի

15:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները