ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ Պետքարտուղարությունն օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը
16:35 19.01.2018

ԱՄՆ Պետքարտուղարությունն օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը

ԱՄՆ դեսպանատներն օրինականացնում են ԼՂՀ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի փաստացի իշխանությունների տված փաստաթղթերը, ահազանգում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Գեորգի Կբիլցեղխաշվիլիի խոսքը: Նա 2010-2017-ին աշխատել է ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներգաղթի վիզաների բաժնում: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ես փաստաթղթավորել եմ մեծ քանակի փաստեր, թե ինչպես են հյուպատոսարանի աշխատակիցներն առանց որևէ խոչընդոտի ճանաչում և օրինականացնում Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական իշխանությունների վավերացրած փաստաթղթերը: Ստացվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ճանաչում է Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԼՂ և Մերձդնեստրի իշխանություններին: Ես միջամտել եմ, սակայն անարդյունք, ավելին՝ ինձ զգուշացրել են իրենց գործերին չխառնվել»,- ասել է Կբիլցեղխաշվիլին: 

Մանրամասնելով ԼՂ հարցը՝ նա նշել է, թե նույնը տեղի է ունենում Երևանում ԱՄՆ դեսպանատանը: Հենց այնտեղ և ոչ թե Բաքվի դիվանագիտական ներկայացուցչությանն են դիմում ԼՂ հայերը՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնք վավերացրել են ԼՂՀ իշխանությունները:

«Ինչ-որ մեկը կարող է ասել, թե Ղարաբաղի հայերին բարդ կլինի դիմել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, բայց դա է պահանջում օրենքը և այն անտեսել չի կարելի»,- ասել է Կբիլցեղխաշվիլին:

16:35 19.01.2018

Ամենաշատ ընթերցվածները